Ամերիկահայ Էրիկ Բոգոսյանի` Ցեղասպանության մասին պատմող «Նեմեսիս գործողություն» գիրքը լույս կտեսնի 2015-ի ապրիլին

21:01 • 30.01.15

«Նեմեսիս գործողություն» գիրքը, որը հեղինակել է ամերիկահայ դերասան, սցենարիստ և դրամատուրգ Էրիկ Բոգոսյանը, կհրատարակվի 2015-ի ապրիլի 21-ին:


Ինչպես գրում է Diario Armenio Արգենտինայի հայկական պարբերականը` 384 էջանոց գիրքն արդեն խմբագրվել է   Hachette հրատարակչությունում: Գիրքը պատմում է 1921-ին հայրենասիրական փոքր խմբի կազմավորման և նրանց իրականացրած «Նեմեսիս» գործողության մասին, որի նպատակն էր՝ պատժել 1915-ի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:


Գործողությունը, որը նվիրվում էր Ցեղասպանության զոհերի հիշատակին, անվանել էին «Նեմեսիս», ինչպես արդարության հունական աստվածուհուն:


Նոր գիրքը ընթերցողին է ներկայացնում է այդ նախաձեռնության պատմությունը` գեղարվեստականորեն վերլուծելով չարի ու բարու, հանցագործության և Ցեղասպանությանը վերաբերող թեմաները:
 

Ամերիկահայ Էրիկ Բոգոսյանի` Ցեղասպանության մասին պատմող «Նեմեսիս գործողություն» գիրքը լույս կտեսնի 2015-ի ապրիլին