Փարիզում ներկայացվել է Ralph&Russo-ի նրբագեղ հավաքածուն (լուսանկարներ)
Հուրախություն գերժամանակակից և երբեմն անհասկանալի ձևվածքով հագուստների փոխարեն կանացիությունն ընդգծող զգեստների սիրահարների՝ Փարիզում ընթացող Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացվել է անչափ էլեգանտ ու նուրբ կուտյուրային հավաքածու:
Ինչպես նշում է tatler.ru-ն, խոսքը վերաբերում է հանրահայտ Ralph&Russo նորաձևության տանը, որի հմուտ դիզայներները հավաքածուն ստեղծելիս նախապատվությունը տվել են կանացիությունն ընդգծող ձևվածքներին:
Ներկայացված նմուշներն այնքան եթերային տեսք ունեն, որ այն կրողին կարծես վերածում են հեքիաթից ելած արքայադստեր:
Աղբյուրը նկատում է, որ կուտյուրային հավաքածուի «աստղը» շքեղ հարսանեկան զգեստն է, որն առատ ասեղնագործված է և ունի մի քանի մետրանոց քող:























