Աիդա Սարգսյանն այսօր Սիրահարների պուրակում Սուրբ Սարգսի տոնին նվիրված երգ կներկայացնի. Life.panorama.am

16:19 • 31.01.15

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի Աիդա Սարգսյանն է, ով մեզ հետ կիսվեց նախազգուշացնող երազների, բամբասանքների ու ընտանեկան նորությունների մասին:

 

-Աիդա, նորություններ չունե՞ք Ձեր երկրպագուների համար:

-Իհարկե, ունեմ: Նոր երգեր եմ ձայնագրում, որոնցից մեկը նվիրված է Սուրբ Սարգսի տոնին և այսօր առաջին անգամ կհնչի Սիրահարների պուրակում: Երգի հեղինակը Կոմիտաս վարդապետ Հովնանյանն է:


-Վերջին շրջանում տեսահոլովակներ չեք նկարահանում: Ինչո՞ւ:


-Այո, վերջին տեսահոլովակս նկարահանվել է 2010 թվականին՝ «Հորինված սեր» երգի հիման վրա: Դրանից հետո նոր երգ ու նոր տեսահոլովակ չեմ ունեցել: Պարզապես լավ երգեր չէի գտնում, որոնց համար կարելի էր տեսահոլովակ նկարահանել: Շատ երգեր են առաջարկել, բայց ձեռագրերը շատ նման էին այսօրվա երգերի ձեռագրերին: Իմ երգերը երբեք միմյանց նման չեն եղել, նաև տարբերվել են դաշտում եղած երգացանկից: Երբեք չեմ սիրել կրկնվել: Հիմա, կարծեք թե, լավ երգեր եմ ձայնագրում, և, անպայման, կհանձնենք տեսահոլովակի տեսքով:


-Ով մի փոքր հնարավորություն ունի դրսի շուկա մտնելու, այդ հնարավորությունն օգտագործում է: Գիտեմ, որ Դուք դրսում ապրելու, աշխատելու մեծ  հնարավորություններ ունեք: Ինչպե՞ս է, որ այն չեք օգտագործում


-Ես դրսում չեմ ապրում, բայց գնում եմ, աշխատում ու վերադառնում: Պետք չէ, որ բնակավայրս փոխեմ: Միշտ էլ համերգային հրավերներ եմ ունենում, մենահամերգներ, ինչը նշանակում է, որ իմ երգերի պահանջարկը կա:

-Աիդա, այսօր Հայ aռաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի՝ Սիրահարների  տոնը:Բացի համերգային ծրագրից, օրն ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել:


-Երևանի ռեստորանային մի քանի համալիրներում ներկայանում եմ 3-4 երգով: Այնպես որ, համերգից հետո կգնամ, կերգեմ ու կգամ տուն:


-Դուք էլ Ձեր սերը երգով եք արտահայտում:


-Ասեմ, որ զգացմունքներս խոսքերով չեմ կարողանում արտահայտել, որովհետև այն անբացատրելի է, ներսից՝ հոգու խորքից է գալիս:


-Երբևիցե աղի բլիթ փորձե՞լ եք:


-Իհարկե, փորձել եմ, ո՞վ չի փորձել:


-Տրամաբանական շարունակություն եղե՞լ է:


-Այո, երազ եմ տեսել: Ում տեսել եմ, որ ջուր է տվել, հետագայում իսկապես իմ կեսը դարձավ: Այն ժամանակ իրեն չէի ճանաչում, հետագայում, երբ կառավարական համերգի ժամանակ իրեն նկատեցի, միանգամից երազս եկավ աչքիս: Միայն մազերի գույնով էր մի փոքր տարբերվում:

Շարունակությունը՝ այստեղ։
 

Life.panorama.am-ը ներկայացնում է Աիդա Սարգսյանի՝ սիրահարների օրվան նվիրված երգը:
 

 

 

 

Աիդա Սարգսյանն այսօր Սիրահարների պուրակում Սուրբ Սարգսի տոնին նվիրված երգ կներկայացնի. Life.panorama.am