Ավստրիայում 2018-ին բացվելու է պատմության նոր թանգարան
Ավստրիան պլանավորում է 2018-ին պատմության թանգարան բացել, գրում է euromag.ru-ն։
Նախագիծը կոչվում է Պատմության տուն, որը քննարկվում է ավելի քան 20 տարի։ Այն բացվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի շեմին։
Այն տեղակայված է լինելու Խելդենպլաց հրապարակում՝ Հոֆբուրգ կայսերական նստավայրում, ունենալու է 3000 քառակուսի մետր տարածք և տեղավորվելու է կայսերական նստավայրի երկրորդ հարկում։
Պատմության թանգարանը լուսավորելու է Ավստրիայի պատմության մութ էջերը, սկսած 1848-ի հեղափոխական տրամադրություններից մինչև ժողովրդավարության մեր օրերը։










