Համացանցում ժամանակից շուտ հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի 5-րդ սեզոնի նոր թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Գահերի խաղը» (Game of Thrones) հայտնի հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի նոր թրեյլերի կեղծ տարբերակը:
Ինչպես գրում է BBC-ն՝ պաշտոնական հաղորդագրություն չի թողարկվել, սակայն սերիալը նկարահանող HBO ընկերությունը ցուցադրել է տեսանյութը IMAX կինոթատրոնում հինգշաբթի երեկոյան` 4-րդ եթերաշրջանի վերջին երկու սերիան ցուցադրելուց հետո:
Հանդիսականներից մեկը, ով սրահում է գտնվել, նկարահանել է թրեյլերը բջջային հեռախոսով և տեղադրել համացանցում:
Սերիալի 5-րդ եթերաշրջանի առաջին սերիան էկրաններին կհայտնվի 2015-ի ապրիլի 12-ին:










