20-ամյա նկարչուհին միլիոններ է վաստակում իր հետաքրքիր արվեստով. լուսանկարներ
Daily Mail-ը ներկայացրել է մի նկարչուհու պատմություն, որը քսան տարեկան լինելով՝ միլիոնաներ է վաստակում իր արվեստով:
Նա ամերիկացի Ակիանե Կրամարիկն է Իլինոյսից, որին «նկատել է» և նրա վրա ուշադրություն հրավիրել ամերիկացի հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին:
Դա 2003-ին էր, այն ժամանակ նկարչուհին ութ տարեկան էր: Նկարչուհին իր ընտանիքի հետ հասցրել է շրջել և բնակվել աշխարհի երեսուն երկրում: Այժմ նրանք հաստատվել են Ավստրալիայում:
Կրամարիկեի երազանքն է՝ ցուցասրահ և արվեստի ակադեմիա բացել ապագայում:


















