Լոս Անջելեսի «Համմեր» թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշի ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ

00:30 • 31.01.15

Այս տարվա ընթացքում «Համմեր» թանգարանը նշելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ «Ես հայ եմ. Հայ մշակույթի և պատմության տարին կինոյում» ֆիլմաշարերի ցուցադրությամբ և «Հայոց ցեղասպանություն. Մերժման մեկ տարի» խորագրով անցկացվելիք քննարկումներով:


Տարին նվիրվում է Հայոց մշակույթի ու պատմության տարբեր փուլերի ուսումնասիրությանը, որն սկսվել է հունվարի 28-ին՝ Ատոմ Էգոյանի «Օրացույց» (Calendar, 1993) ֆիլմի ցուցադրությամբ:



Թանգարանի հանրային ծրագրերին հաճախումն անվճար է, և տոմսերը կտրամադրվեն  թանգարանի մոտ գտնվող տոմսարկղում` ծրագրից մեկ ժամ առաջ:


Փետրվարի 4-ին կցուցադրվի Վիտորիո և Պաուլո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը (իտալ. անվանումը՝ La Masseria Delle Allodole), որը նկարահանվել է 2007-ին:



Մարտի 25-ին կցուցադրվի Էնթոնի Սլայդի  «Հոշոտված Հայաստան»  ֆիլմը, որը Եղեռնից մազապուրծ եղած Ավրորա Մարդիգանյանի կյանքի իրական պատմությունն է:

 

Ապրիլի 14-ին կցուցադրվի Էրիկ Ֆրիդլերի «Աղետ-Ցեղասպանություն» (Aghet-Ein Völkermord) վավերագրական կինոնկարը:

 


 

Լոս Անջելեսի «Համմեր» թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշի ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ