Աշխարհի ամենասարսափելի թանգարաններից մեկը` Մեքսիկայի Մումիաների թանգարանը (լուսանկարներ)
Մեքսիկայի Գուանախուատո քաղաքի Մումիաների թանգարանը, որը շաբաթական 4000 այցելու է ունենում, 2 ֆունտ ստերլինգի դիմաց զբոսաշրջիկներին առաջարկում է ուսումնասիրել չորացված մարդկային մարմինները, որոնք արտաշիրիմման ժամանակ հանվել են մոտակա գերեզմանոցից:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` թանգարանի զարհուրելի ցուցամնուշները, որոնց շարքում տղամարդկանց, կանանց, երեխաների մումիաներ են, սպանության զոհեր են, հանցագործներ և համաճարակի զոհեր, որոնց թաղել են 1883-ին: Երեխաներին հուղարկավորել են սրբի շորեր հագցրած, որն, ըստ մեքսիկական հավատամքի, կհեշտացներ նրանց ճանապարհը դեպի երկինք:
Նրանց հարազատները չէին կարողանում վճարել հարկը գերեզմանոցի համար, որից հետո նրանց համար թանգարաններից մեկում տեղ է հատկացվել: Այսպես այդ դիակները դարձել են Մումիաների թանգարանի ցուցանմուշները:


















