Շակիրան և Պիկեն հայտնել են իրենց նորածին որդու անունը

11:29 • 31.01.15

Հայտնի երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն պաշտոնապես հայտնել են իրենց նորածին որդու անունը, գրում է segodnya.ua-ն։

 

37-ամյա երգչուհու կայքում դրվել է հետևյալ գրառումը. «Մենք ուրախ ենք հայտնել Սաշա Պիկե Մեբարաքի՝ Շակիրա Մեբարաքի և Ժերար Պիկեի որդու ծնվելու մասին։ Տղան ծնվել է հունվարի 29-ին՝ ժամը 21։45-ին, Բարսելոնայում։ Սաշա անունն ունի հունական և ռուսական արմատներ, այն նշանակում է «մարդկության պաշտպան» և «մարտիկ»»։

 

Կլինիկայից, որտեղ ծննդաբերել է Շակիրան, հայտնել են, որ մայր ու որդի լիովին առողջ են։

 

Թոռան ծնվելու մասին խոսել է նաև Ժերարի հայրը՝ Ամադոր Բեռնաբոն։ «Նրան անվանել են Սաշա, ռուսաց լեզվում դա Ալեքսանդր անվան կրճատ ձևն է։ Ինձ ասել են, որ նա նման է Պիկեին։ Միլանն ավելի շատ նման էր Շակիրային, երբ նոր էր ծնվել, իսկ փոքրիկ որդին ավելի շատ հորն է նման»,- ասել է պապիկը։

 

Շակիրան և Պիկեն հայտնել են իրենց նորածին որդու անունը