Հայտնի է 2014-ի լավագույն մուլտֆիլմի անունը

21:35 • 01.02.15

«Ինչպես ընտելացնել վիշապին - 2» կոչվող մուլտֆիլմը հաղթել է «Annie» փառատոնի վեց անվանակարգերում, որը համարվում է Ամերիկայի խոշորագույն անիմացիոն մրցանակաբաշխությունը, գրում է ntv.ru-ն:

DreamWorks Animation ստուդիայի աշխատանքը հայտարարվել է լավագույն անիմացիոն երկարամետրաժ մուլտֆիլմը, ասվում է «Annie» փառատոնի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ  «Ինչպես ընտելացնել վիշապին - 2» մուլտֆիլմը «Ոսկե գլոբուս» էր ստացել, կրկին որպես լավագույն անիմացիոն մուլտֆիլմը: Այժմ այն «Օսկարի» է հավակնում:

«Annie»-ի 42-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նախօրեին Լոս Անջելեսում:

Հայտնի է 2014-ի լավագույն մուլտֆիլմի անունը