Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը պատմել են Fifty Shades of Grey ֆիլմում բաց տեսարանների մասին

16:35 • 02.02.15

Բրիտանական Glamour ամսագիրը բացառիկ հարցազրույց է ունեցել Fifty Shades of Grey ամենասպասված ֆիլմի գլխավոր դերակատարներ Դակոտա Ջոնսոնի և Ջեյմի Դորնանի հետ, փոխանցում է segodnya.ua-ն։

 

Դերասանները պատմել են ամենածանր հատվածների մասին, որոնցում նկարահանվելն իրենց համար սթրեսային է եղել։ Երկու դերասաններն էլ նկատի են ունեցել աշխատանքը Կարմիր սենյակում և բաց սեքսուալ տեսարանները, որոնք շատ կլինեն ֆիլմում։

 

Ջեյմին բազմիցս ամաչել է և իրեն անհարմար զգացել։ «Դակոտայի հագին գրեթե ոչինչ չկար, իսկ ես պետք է անեի այնպիսի բաներ, ինչը նախկինում չեմ արել կանանց հետ»,- խոստովանել է դերասանը։

 

Դակոտայի համար նույնպես շատ բարդ է եղել։ «Լինել մերկ և կապված նկարահանման հրապարակում՝ սթրես է»,- պատել է դերասանուհին՝ նշելով, որ իր գործընկերն առաջինն էր իրեն ծածկում ծածկոցով։

 

Ջեյմին նշել է, որ իրական կյանքում առաջին հերթին ուշադրություն է դարձնում կնոջ ձեռքերին։ «Իմ կինն ունի ամենագեղեցիկ ձեռքներն աշխարհում»,- ասել է դերասանը։ Բացի այդ, նրան գրավում են մարդիկ, ովքեր կարողանում են պատմել հետաքրքիր զվարճալի պատմություններ։

 

«Ես, ինչպես և Ջեյմին, սիրում եմ գեղեցիկ տղամարդկային ձեռքեր»,- խոստովանել է դերասանուհին։

Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը պատմել են Fifty Shades of Grey ֆիլմում բաց տեսարանների մասին