Հայտնի է դարձել Բոնդի նոր մեքենան. լուսանկարներ

21:31 • 02.02.15

Համացանցում են հայտնվել լրտեսական ֆիլմաշարի հերոս Ջեյմս Բոնդի նոր ավտոմեքենայի՝ Aston Martin DB10-ի լուսանկարները: WorldCarFans-ի տվյալներով՝ կստեղծվի այդ սպորտային մեքենայի տասը նմուշ, որոնք բոլորն էլ կօգտագործվեն Բոնդի մասին նոր ֆիլմի՝ «Սպեկտրի» նկարահանումների ժամանակ:

 

Մեքենան սերիական արտադրություն չի ունենա, սակայն այդ մեքենայի դիզայնը կարող է հետագայում օգտագործվել մակնիշի այլ մեքենաների ստեղծման ժամանակ: Առաջիկա յոթ տարվա ընթացքում սպասվում են DB9, Vantage և Vanquish մոդելների նոր տարբերակները:

 

Aston Martin DB10-ի հիմքում  V8 Vantage-ն է, սակայն Բոնդի մեքենայի անվային բազան ընդլայնված է, իսկ չափերով համընկնում է  One-77-ին: Շարժիչի ծավալը  4,7 լիտր է: Այլ տեխնիկական տվյալներ հայտնի չեն:

 

Новый автомобиль Джеймса Бонда рассекречен

 

 

Հայտնի է դարձել Բոնդի նոր մեքենան. լուսանկարներ