Էմմա Սթոունը և Էնդրյու Գարֆիլդն իրենց հարսանիքին 25 մարդ են հրավիրել
Նոր «Սարդ մարդը» ֆիլմի աստղեր Էմմա Սթոունը և Էնդրյու Գարֆիլդը պատրաստվում են այս ամառ ամուսնանալ Հռոմում։ Վենետիկյան կինոփառատոնից հետո նրանք սիրահարվել են Իտալիային, գրում է segodnya.ua-ն։
Աստղերը պաշտոնական հայտարարություններ չեն արել, այդ պատաճռով էլ լրագրողները տեղեկություններ են հավաքում նրանց ընկերներից։ Հաջողվել է պարզել, որ պսակադրությունը կլինի փակ, միայն ամենամտերիմ բարեկամների և ընկերների համար՝ մոտ 25 մարդ։
Աղբյուրները հայտնել են նաև, որ դերասանուհին արդեն ընտրել է հարսանեկան զգեստը և վստահ է, որ այդ օրը կհիշի ընդմիշտ։
Զույգը ծանոթացել է 2011-ին «Նոր Սարդ մարդը» ֆիլմի փորձերի ժամանակ։ Էնդրյուն խոստովանել է, որ սիրահարվել է Էմմային առաջին հայացքից։
«Նա ներս մտավ, և կարծես սառը ջուր լցրին գլխիս։ Ես այլևս չէի կարող թույլ տալ, որ նա գնա»,- պատմել է դերասանը։










