Ներկայացվել է Ջորջ Քլունիի մասնակցությամբ «Ապագայի Երկիրը» նոր ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
«Օսկարի» կրկնակի դափնեկիր («Ռատատույ» և «Սուպերընտանիք» մուլտֆիլմերի համար) ռեժիսոր Բրեդ Բյորդի, «Ապագայի Երկիրը» նոր ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը ցուցադրվել է «Սուպերգավաթ-2015» մրցանակաբաշխության ժամանակ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Huffington Post-ին հղումով, ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Ջորջ Քլունին և Հյու Լորին:
Նոր նախագծի շուրջ աշխատում է միաժամանակ երկու հայտնի կինոստուդիա` Disney-ը և Pixar-ը: Սյուժեի համաձայն` նոր արկածներ փնտրող երիտասարդ աղջիկը` Քեյսին, արտասովոր կրծքանշան է գտնում, որը նրան տեղափոխում է զուգահեռ իրականություն: Աղջիկը որոշում է իր նոր հայտնագործության մասին պատմել գիտնական Ֆրենկին (Ջորջ Քլունի):
Նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2015-ի մայիսի 22-ին:










