Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Վիվյեն Լիի և Լոուրենս Օլիվյեի անձնական նամակագրությունը

16:06 • 02.02.15

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրապարակվել են բրիտանացի կինոաստղ Վիվյեն Լիի և դերասան Լոուրենս Օլիվյեի անձնական նամակները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նամակներից հատվածներ է հրապարակել Daily Telegraph պարբերականը։

 

Լին և Օլիվյեն ծանոթացել են 1936-ին «Հուրն Անգլիայի վրա» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանք ամուսնացել են 1940-ին՝ լքելով իրենց ընտանիքները և երեխաներին։ Սակայն 1950-ականների վերջին նրանց հարաբերությունները բարդացել են։ Զույգն ամուսնալուծվել է 1960-ին, սակայն նրանք շարունակել են նամակագրական կապ ունենալ։

 

«Նամակներում, որոնք առաջին անգամ են ներկայացվում լայն հանրությանը, նկատելի է, թե ինչպես է դերասանների կիրքը զիջում իր տեղը սառն անտարբերությանը»,- գրում է պարբերականը։

 

Իրենց նամակներում Վիվյենը և Լոուրենսը քննարկում են նաև «Քամուց քշվածները» ֆիլմի նկարահանումները, որտեղ դերասանուհին կատարել է իր լավագույն դերերից մեկը։

Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Վիվյեն Լիի և Լոուրենս Օլիվյեի անձնական նամակագրությունը