«Լևիաթանի» երկրպագուներն ավելի քան 1 մլն ռուբլի են հավաքել ֆիլմի համար

13:19 • 02.02.15

Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմի երկրպագուները հատուկ բացված կայքի միջոցով դրամահավաքություն են կազմակերպել՝ արդյունքում հավաքելով ավելի քան 1 միլիոն ռուբլի, գրում է ria.ru-ն:

 

Հանգանակման ընդունումն ավարտվում է փետրվարի 5-ին՝ ֆիլմի վարձույթ դուրս գալու օրը:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ անկախ պրոդյուսեր Վյաչեսլավ Սմիրնովը դրամահավաքություն է կազմակերպել ֆիլմի համար, քանի որ մինչև ռուսական պրեմիերայի օրը՝ «Լևիաթան» ֆիլմի կրկնօրինակը հայտնվել էր համացանցում, իսկ Սմիրնովը դեմ է հեղինակային իրավունքների խախտմանը:

 

Ֆիլմի հեղինակները, իրենց հերթին, հայտնել են, որ շնորհակալ են Սմիրնովին նման արարքի համար, իսկ հավաքված գումարը կտրամադրեն «Նվիրիր կյանք» հիմնադրամին։

«Լևիաթանի» երկրպագուներն ավելի քան 1 մլն ռուբլի են հավաքել ֆիլմի համար