Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ գտել են Միքելանջելոյի միակ պահպանված բրոնզե քանդակները
Բրիտանական հեղինակավոր Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Միքելանջելոյի միակ պահպանված բրոնզե քանդակները:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հովազների սանձած 2 տղամարդու պատկերող քանդակների պատկանելությունը մոտ 2 դար շարունակ վերագրվել է մեկ այլ քանդակագործի, սակայն պատմական ու արվեստագիտական վերլուծության արդյունքները վկայում են, որ դա Միքելանջելոյի աշխատանքն է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Միքելանջելոն բրոնզից քանդակներ է արել, սակայն տարածված կարծիք կար, որ նրա աշխատանքներից ոչ մեկը չի պահպանվել առայսօր:










