Հայաստանի «Նոր անունները» Իսպանիայում հանդես են եկել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով

22:04 • 02.02.15

Իսպանիայի Պինտո քաղաքում (Մադրիդի ինքնավար մարզ) անցկացվող համերգային ծրագրերի  շրջանակում ելույթով հանդես են եկել Հայաստանի «Նոր անունների» պատանի երաժիշտ-կատարողները:


Ինչպես հայտնում է Valde-moro պարբերականը` համերգը կայացել է «Մադրիդի հայեր» ասոցիացիայի և Մշակույթի վարչության համատեղ ջանքերով: Հայ պատանիները ելույթ են ունեցել հունվարի 30-ին և փետրվարի 1-ին:


Հայ պատանիների համերգը նվիրվել է 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



Պինտոյի քաղաքապետ Միրիամ Ռաբանեդան  շնորհավորել  է երիտասարդ կատարողներին և նրանց մաեստրոներին՝ մատուցված որակյալ երաժշտության համար:

 

 

 

 

Հայաստանի «Նոր անունները» Իսպանիայում հանդես են եկել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով