Cartier բրենդը ներկայացրել է «Առաջարկություն» հոլովակն ամուսնական մատանիների մասին (տեսանյութ)
Cartier ընկերությունն ամուսնական մատանիների կիրառման մասին գեղեցիկ կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել, որը կոչվում է «Առաջարկություն», գրում է Buro247.ru-ն։
Ֆիլմը փարիզյան իրականությունում տիրող սիրո մասին է. փայլում է արևը, ամեն ինչ գեղեցիկ է։ Երեք սիրահարներ պատրաստվում են առաջարկություն անել։
Նրանցից մեկը ստիպված է վազել ֆիլհարմոնիայի աստիճաններով՝ փորձելով հասնել վերելակին։ Մյուսը սիրելիի համար նախատեսված մատանին դնում է Ռոդենի թանգարանում գտնվող «Մտածողը» քանդակի ձեռքում։ Երրորդն իր ընտրյալին ճանապարհում է օդանավակայան, թաքցնում անձնագիրը և պայուսակում երկար փնտրտուքներից հետո աղջկան է տալիս մատանին։
Ֆիլմը նկարահանել է Academy Award-ի և World Cinema Audience Award-ի մրցանակակիր Շոն Էլիսը։










