Իմաստուն մտքեր՝ Նիլ Գեյմանի ստեղծագործություններից
Երևի թե մարդու բնությունն ամենից լավ հասկանում են հեքիաթագիրները, ովքեր անգամ մեծերի աշխարհում կարողանում են պահպանել մանկական անմիջականությունն ու հրաշքներ տեսնելու ունակությունը:
Ահա այդպիսի գրողներից մեկն է Նիլ Գեյմանը, ում հորինած հեքիաթները դուր են գալիս ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին:
AdMe.ru-ն Գեյմանի ստեղծագործություններից հավաքել է նրա ամենաճշմարտացի ու իմաստուն մտքերն ու ներկայացրել ընթերցողին:
1. Երիտասարդի հետ երջանիկ համատեղ կյանք սկսելու համար ամենաիմաստուն տարբերակը նրա մոր հետ չվիճելն է:
2. Ոչ միայն երջանիկ ավարտներ գոյություն չունեն, այլև ընդհանրապես ավարտներ գոյություն չունեն:
3. Մարդիկ կարծում են, որ ավելի երջանիկ կլինեն մեկ այլ վայր տեղափոխվելու դեպքում, բայց հետո պարզվում է, որ որտեղ էլ տեղափոխվես, միշտ քեզ հետ ես վերցնում ինքդ քեզ:
4. Գրախանութ չունեցող քաղաքը, ըստ իս, քաղաք չէ ընդհանրապես: Այն ինչքան ուզում է կարող է իրեն քաղաք կոչել, բայց գրախանութի բացակայության դեպքում ինքն էլ գիտի, որ ոչ մի կենդանի հոգու չի կարող խաբել:
5. Անհաջողությունները վախկոտ են. դրանք երբեք միայնակ չեն գալիք, այլ հավաքվում են խմբի մեջ ու միանգամից հարձակվում:
6. Կատվին կանչելը նույնպիսի անօգուտ զբաղմունք է, ինչպես որ փոթորիկ կանչելը:
7. Մեծերը քայլում են անցած ուղիներով, իսկ փոքրերը բացում են նորերը:
8. Մարդիկ վտանգավոր են նրանով, որ ինչ էլ անում են՝ հավատացած են, որ բարի գործ են անում ու մի վայրկյան չեն կասկածում դրանում:
9. Սատանան դժվար թե որևէ մեկի երբևէ ստիպել է. դրա կարիքն ուղղակի չի եղել:
10. Երբեմն ամենակարճ ճանապարհն ամենաերկարն է:
11. Անհաջողություններով ու վտանգներով լի աշխարհ գալով՝ մարդն իր էներգիայի մեծ մասը ծախսում է աշխարհն ավելի վատը դարձնելու վրա:










