«Լևիաթան» ֆիլմը Եգիպտոսի կինոփառատոնում գլխավոր մրցանակի է արժանացել
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը հավակնում է «Օսկար» մրցանակի, ստացել է բարձրագույն մրցանակ եգիպտական և եվրոպական կինոյի փառատոնի ընթացքում՝ Եգիպտոսի Լյուքսոր քաղաքում։ Ծրագրին մասնակցել է 66 կինոֆիլմ, այդ թվում՝ 12 լիամետրաժ ֆիլմ ավելի քան 20 երկրներից, գրում է newsru.com-ը։
Եգիպտոսի կինոփառատոնի մրցանակն առաջին անգամ է «մեկնում» Ռուսաստան։ Կինոֆորումի տնօրեն Մագդա Վասիֆը նշել է, որ Զվյագինցևի աշխատանքն արժանի է 7 «Օսկար» մրցանակի։
Փառատոնի գլխավոր ֆավորիտ էր համարվում «Կահիրյան ժամանակով» ֆիլմը։ Հետևաբար, Զվյագինցևի հաղթանակը Եգիպտոսում, դիտորդների կարծիքով, անսպասելի է եղել։










