eBay-ում վաճառքի են դրվել Beatles և Rolling Stones խմբերի բացառիկ լուսանկարներ

15:14 • 03.02.15

eBay առցանց խանութում վաճառքի են դրվել Beatles և Rolling Stones խմբերի անդամների բացառիկ լուսանկարներ, գրում է Газета-ն։


Լուսանկարների հեղինակը Բոբ Բոնիսն է, ով եղել է 2 խմբերի շրջագայությունների մենեջերը՝ 1964-1966թթ.։


Լուսանկարներից յուրաքանչյուրը վաճառքի է դրվել 175 դոլարով։ Նկարները թողարկվել են սահմանափակ քանակով, և Բոնիսի արխիվի ներկայացուցիչները երաշխավորում են, որ նրանք  կրկին չեն տպվի  վաճառքից հետո։

 

eBay-ում վաճառքի են դրվել Beatles և Rolling Stones խմբերի բացառիկ լուսանկարներ