Բևեռլի Հիլզում կայացել է «Օսկար - 2015»-ի հավակնորդների ավանդական ֆոտոսեսիան
Բևեռլի Հիլզում կայացել է «Օսկար - 2015»-ի հավակնորդների ավանդական ֆոտոսեսիան:
«Կորեսպոնդենտի» փոխանցմամբ՝ միջոցառման հյուրերն են եղել այս տարի ոսկեձույլ արձանիկին հավակնող դերասանները, ռեժիսորները, սցենարիստները և այլ կինոգործիչներ:
Կարմիր գորգին հայտնվել են հավակնորդ լավագույն և երկրորդ պլանի լավագույն դերասանուհիներ Ջուլիան Մուրը, Ֆելիսիթի Ջոնսը, Ռոզամունդ Փայքը, Ռիզ Ուիզերսփուն, Մարիոն Կոտիյարը, Էմմա Սթոունը, Պատրիցիա Արկետը, Լորա Դերնը, դերասաներից՝ Սթիվ Քարելը, Բրեդլի Քուփերը, Էդի Ռեդմեյնը, Մայքլ Քիթոնը, Ռոբերտ Դյուվալը, Էդուարդ Նորթոնը, Ջ. Ք. Սիմոնսը և այլք:
Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար կինոմրցանակի հանձնման 87-րդ հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Ռոզամունդ Փայքը

Սթիվ Քարելը

Ջ.Ք. Սիմոնսը

Մարիոն Կոտիյարը

Պատրիսիա Արկետը

Ամերիկա Ֆերերան

Լորա Դերնը

Էդուարդ Նորթոնը

Ռիզ Ուիզերսփունը

Ջուլիան Մուրը

Բրեդլի Քուփերը

Բրեդլի Քուփերն ու Քլինթ Իսթվուդը

Եվ իհարկե՝ համատեղ լուսանկար











