Քլինթ Իսթվուդի որդին նկարահանվելու է Սնոուդենի մասին դրամայում
Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի դերասանական կազմում, Ջոզեֆ Գորդոն-Լևիտից և Շեյլին Վուդլիից բացի, ներառվել է նաև Սկոտ Իսթվուդը՝ հոլիվուդյան դերասան Քլինթ Իսթվուդի որդին, գրում է korrespondent.net-ը:
Աստղային հոր ժառանգորդը ազգային անվտանգության գործակալի դերն է ստանձնելու, ով ֆիլմում գլխավորում է Սնոուդենին ձերբակալելու օպերատիվ խումբը:
Օլիվեր Սթոունի ֆիլմի սցենարի հիմքում ընկած են The Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգի «Սնուոդենի ֆայլերը» և ռուս փաստաբան Անատոլի Կուչերենի «Ութոտնուկի ժամանակը» վեպերը:
Ֆիլմը պատմելու է ծրագրավորողի մասին, ով «կոտրել է» ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության տվյալների բազան և տարածել այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ի իշխանությունները համաշխարհային հսկողություն են իրականացնում:










