Հայտնաբերվել է Վան Գոգի՝ նախկինում անհայտ դիմանկարը

11:22 • 03.02.15

Գծանկարներով ալբոմում, որը 130 տարեկան է, հայտնաբերվել է Վինսենթ Վան Գոգի՝ նախկինում անհայտ դիմանկարը։

 

Թանաքով արված նկարը, որտեղ նկարիչը պատկերված է 2 կանանց հետ, թվագրվում է 1887թ., այսինքն՝ ընդամենը 1 տարի առաջ այն օրից, երբ գեղանկարիչը կտրեց իր ականջը։ Նկարի հեղինակը Վան Գոգի մտերիմ ընկեր, ֆրանսիացի նկարիչ Էմիլ Բեռնարն է, գրում է Комсомольская правда-ն։

 

Դա բացառիկ հայտնագործություն է, քանի որ նկարչի կենդանության օրոք արված նկարները շատ քիչ են։ Դիմանկարը հայտնաբերվել է Բեռնարի ալբոմում, որում կա 858 նկար։ Բրեմենում Կյունսթհալեի թանգարանը 1970-ին գնել է այն նկարչի փեսայից։ Թեև այն թանգարանում գտնվել է մոտ 1.5 դար, մասնագետները միայն հիմա են ուշադիր ուսումնասիրել։

 

Էմիլ Բեռնարն արագորեն նկարել է մորուքավոր Վան Գոգին փարիզյան սրճարանում։ Սեղանին դրված է 2 շիշ գինի, աջ կողմում նստած են 2 կանայք, ենթադրաբար՝ մարմնավաճառներ։ Մասնագետների կարծիքով, թեև Բեռնարը շտապում էր, նա կարող էր նկարում խորը իմաստ թաքցնել՝ Վան Գոգը երկու գայթակղությունների միջև՝ ալկոհոլ և կանայք։

 

Նկարիչը Բեռնարի հետ ծանոթացել է 1886թ. մարտին Փարիզում՝ ուսման տարիներին։ Նրանք ընկերացել են, միասին աշխատել և բոհեմյան գիշերային կյանք վարել։

Հայտնաբերվել է Վան Գոգի՝ նախկինում անհայտ դիմանկարը