Հարփեր Լին կհրատարակի «Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակությունը
Ամերիկացի գրող Հարփեր Լին կթողարկի «Սպանել ծաղրասարյակին» (Убить пересмешника) հայտնի վեպի շարունակությունը։ 88-ամյա հեղինակի ձեռագիրն իր հրատարակմանը սպասել է մոտ 60 տարի, գրում է buro247.ru-ն։
Գիրքը կոչվում է Go Set a Watchman և պատմում է արդեն հասուն հերոսուհի Ջին Լուիզա Ֆինչի պատմությունը։ Երկար ժամանակ Լին ձեռագիրը համարում էր կորած, այն հայտնաբերել է հեղինակի փաստաբանը։
Հետաքրքրական է, որ վեպի շարունակությունը գրվել է հայտնի գրքից առաջ։ «50-ականների կեսերին ես գրել եմ Go Set a Watchman վեպը։ Նրանում հերոսուհին արդեն մեծ կին է, ինձ թվում էր, որ ես լավ եմ աշխատել։ Իմ հրատարակիչը, ոգևորվելով Սքութի՝ մանկության տարիների հիշողություններից, համոզել է ինձ գրել «Սպանել ծաղրասարյակին» վեպն աղջկա անունից»,- պատմել է Լին։










