Հրապարակվել են Սերգեյ Լավրովի բանաստեղծությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսկի պիոներ» ամսագրում հրապարակել է արտերկրի մասին իր բանաստեղծությունները, գրում է gazeta.ru-ն:
Նախարարի խոսքով` նա բանաստեղծության միջոցով ցույց է տվել, թե ինչպես է իր քաղաքացիական դիրքորոշման ձևավորման ընթացքում արտերկրում բնակվելու թեման ընկալվել տարբեր սերունդների կողմից:
Հրապարակված առաջին բանաստեղծությունը թվագրված է 1989-ին և կապված է Լավրովի գործընկերոջ ԱՄՆ տեղափոխվելու հետ:
Բանաստեղծությունները ռուսերենով կարելի է կարդալ այստեղ:
Նշվում է, որ նախարարը տարված է պոեզիայով արդեն բավական երկար ժամանակ:










