Մալայզիայում արտասովոր ու սարսափեցնող փառատոն է անցկացվում, որի մասնակիցները ծակում են այտերն ու լեզուն (լուսանկարներ)
Մալայզիայում Մուրուգա Հինդու աստծուն նվիրված արտասովոր փառատոն է անցկացվում, որի ընթացքում ծակում են հավատացյալների լեզուները, այտերը և անգամ մեջքին կեռիկներ են ամրացնում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Thaipusam կոչվող փառատոնին առաջին անգամ մասնակցել է ավստրալացի նախկին դիվանագետը, ով միացել է տեղացիներին և համաձայնել մասնակցել նաև ցավոտ ծիսակատարություններին, որոնք գունագեղ միջոցառման անբաժան մասն են կազմում:
64-ամյա տղամարդը միացել է միլիոնավոր հինդուներին, ովքեր հավաքվել են տաճարներում` ողջ Մալայզիայի տարածքով մեկ` տոնախմբելու երգ ու պարի ուղեկցությամբ:
Ավստրալացին, ով ամեն տարի ներկա էր գտնվում միջոցառմանը, առաջին անգամ որոշել է մասնակցել ծիսակատարությանը, որից առաջ 48 օր պաս է պահել, որի ժամանակ արգելվում է անգամ հեռուստացույց նայել, և նա ստիպված է եղել քնել չոր հատակին:
Մալայզիական տոնախմբության լուսանկարները ներկայացրել է ֆրանսիացի լուսանկարիչ Էրիկ Լաֆորգը:

























