Կարճամետրաժ ֆիլմ. ոգեշնչող պատմություն ընկերության, զոհաբերության և հույսի մասին (տեսանյութ)

16:07 • 04.02.15

Le Gouffre կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը պատմում է ընկերության և զոհաբերության մասին: Երկու ընկերներ որոշում են միասին կամուրջ կառուցել` իրենց գյուղին հույս տալու համար, գրում է Sploid-ը:

 

Ֆիլմի հեղինակներն են Կառլ Բոշմանը, Տոմաս Քրետիենը և Դավիդ Ֆորեստը: Ֆիլմի երաժշտական մասի հեղինակներն են Դան և Դարին Կուլենները, նշվում է ֆիլմի պաշտոնական կայքում:

 

Կարճամետրաժ ֆիլմը 2014-ին հաղթող է ճանաչվել Harlem, San Jose, Youngcuts կինոփառատոների «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

Le Gouffre from Lightning Boy Studio on Vimeo.

Կարճամետրաժ ֆիլմ. ոգեշնչող պատմություն ընկերության, զոհաբերության և հույսի մասին (տեսանյութ)