Բեռլինի կինոփառատոնը կբացվի Ժյուլետ Բինոշի մասնակցությամբ ֆիլմով
Իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի «Ոչ մեկին պետք չէ գիշերը» ֆիլմի ցուցադրությամբ այսօր կբացվի Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Ժյուլետ Բինոշը, գրում է РИА Новости-ն։
«Բեռլինալեի» բացման երեկոյին կմասնակցեն գերմանական կինոյի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ «Հիլդա» ֆիլմի գլխավոր դերակատար Հայկե Մակատչը և «Բախելով երկնքի դռները» հայտնի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Յան Յոզեֆ Լիֆերսը։
Փառատոնի կարմիր գորգին սպասում են նաև այնպիսի հայտնի աստղերի, ինչպես՝ Քեյթ Բլանշետ, Հելեն Միրեն, Նիկոլ Քիդման, Նատալի Պորտման, Շառլոտ Ռեմփլինգ։










