Անհայտ Ավետարանը պարզվել է` գուշակությունների գիրք է

14:22 • 05.02.15

Գիտնականները 6-րդ դարի փոքրիկ գրքի էջերում անհայտ Ավետարան են հայտնաբերել։ Տեքստը կոչվում է «Ավետարան Մարիամի ճակատագրի մասին» և ի տարբերություն այս ժանրի այլ ստեղծագործությունների` չի պատմում Քրիստոսի կյանքի և ուսմունքի մասին, այլ գուշակությունների գիրք է։ Այս բացահայտման մասին հայտարարել է Փրինսթոնի համալսարանից Աննա Մարիա Լեյենդեյքը, փոխանցում է Лента-ն։

 

Ղպտիերենով գրված գիրքը մարդու ափի չափ է՝ 7.5x6.9 սմ։ Այն Հարվարդի համալսարանին է նվիրել Բեատրիս Քելեկյանը՝ հայտնի հավաքորդ Տիգրան Քելեկյանի (1868-1951) հարսը:

 

Երբ Լեյենդեյքը տեքստի առաջին տողում տեսել է «Ավետարան» բառը, մտածել է, որ այն Քրիստոսի կյանքի մասին է։ Սակայն գիրքը եղել է մարգարեությունների հավաքածու։ Իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալու համար մարդը պետք է բացի գրքի պատահական էջ և կարդա տեքստը։ Ձեռագրում կա 37 մարգարեություն։

 

Գիտնականը կարծում է, որ գիրքն օգտագործել են մարգարեները, ովքեր ապրել են Եգիպտոսում:

Անհայտ Ավետարանը պարզվել է` գուշակությունների գիրք է