Universal ընկերությունը հայտնել է Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի թողարկման ամսաթիվը

09:41 • 05.02.15

Universal Pictures ընկերությունը հայտարարել է, որ Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ից, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

 

Ֆիլմի նկարահանումները սկսվել են հունվարի վերջին Սան Ֆրանցիսկոյում։ Սյուժեն հիմնված է Apple ընկերության հիմնադրի մասին Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա։ Ռեժիսորն է օսկարակիր Դենի Բոյլը, ով հայտնի է «Միլիոնատերը գետնախորշերից» և «Ասեղի վրա» ֆիլմերով։

 

Ջոբսի դերը կկատարի Մայքլ Ֆասբենդերը։ Իսկ Macintosh-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Ջոաննա Հոֆմանի դերում հանդես կգա Քեյթ Ուինսլեթը։

 

Ըստ տեղեկության՝ ֆիլմի գործողություններն ընթանում են Macintosh համակարգիչների թողարկման պահից մինչև 1998թ., երբ ներկայացվում է iMac-ը։
 

Universal ընկերությունը հայտնել է Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի թողարկման ամսաթիվը