Comedy Club փառատոնն այլև չի անցկացվի Յուրմալայում
Comedy Club փառատոնն այլև չի անցկացվի Լատվիայի Յուրմալա հանգստավայրում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Comedy Club Production-ի մամուլի ծառայությունը:
Երկու տարի շարունակ «Comedy в Юрмале»-ն եղել է մեծ համերգային-փառատոնային շարժման մաս:
Ռուսաստանի և Բալթյան երկրների լարված հարաբերությունների ֆոնին անցած տարի հայտնի էր դարձել, որ Յուրմալայում չեն անցկացվի նաև «Նոր ալիք» և «Ձայնեղ ԿիՎիՆ» մրցույթները, որոնք ավանդաբար Յուրմալայում էին ընթանում:
Յուրմալայի քաղաքապետարանից նման որոշումները քաղաքական են որակել:










