Հրապարակվել են Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա» ֆիլմից նոր կադրեր (լուսանկարներ)
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նոր «Մաֆիա» ֆիլմը ստեղծված է ռուսական կինոյի համար անսովոր ոճում. հակաուտոպիայի մթնոլորտը և ֆուտուրիստական տեսարանները նախկինում միայն Հոլիվուդի հետ էին ասոցացվում։ Որակյալ հատուկ էֆեկտները, սակայն, թույլ են տվել նկարահանող թիմին էկրանին ստեղծել մի աշխարհ, որը, մի կողմից, ճանաչելի, իսկ մյուս կողմից, բացարձակ օրիգինալ է, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ հեռավոր ապագայում, որտեղ համանուն սեղանի խաղը վերածվել է դաժան շոուի։ Խաղի մեջ խաղադրույքն արվում է կյանքի վրա։
«Մենք կանխամտածված ենք թողել հին շինությունները և ավելացրել այնտեղ ժամանակակիցը։ Չափազանց հետաքրքիր է, երբ ամբողջությամբ չես գնում դեպի ապագա, այլ մի փոքր պահպանում ես այս օրը։ Այս ֆիլմը նույնպես կվաճառվի Արևմուտքում։ Ոչ այն նույն գումարով, ինչպես «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը, սակայն նույնպես դոլարով։ Վաստակած միջոցները մենք կարող ենք բերել Ռուսաստան և ծախսել հայրենական կինոյի զարգացման համար»,- ասել է ռեժիսորը։

















