Մոնեի կտավները վաճառքի ռեկորդ են սահմանել՝ 5 կտավ 1 ժամում և 83.8 մլն դոլար

15:19 • 05.02.15

Կլոդ Մոնեի 5 կտավները, որոնք վաճառվել են 1 ժամում, ռեկորդ են սահմանել Լոնդոնի Sotheby's աճուրդում։ Կտավները վաճառվել են ընդհանուր 55.7 մլն ֆունտ ստերլինգով (83,8 մլն դոլար), գրում է newsru.com-ը։

 

Փետրվարի 4-ի վաճառքների ընդհանուր եկամուտը կազմել է 186.4 մլն ֆունտ (280.2 մլն դոլար), ինչը ռեկորդ է համարվում մեկ օրվա վաճառքների համար։

 

Իսկ Լոնդոնում Christie's աճուրդում Պոլ Սեզանի «Տեսարան դեպի Էստակ և Իֆ ամրոց» կտավը դարձել է օրվա թոփ նմուշը՝ վաճառվելով ավելի քան 20 մլն դոլարով։

Մոնեի կտավները վաճառքի ռեկորդ են սահմանել՝ 5 կտավ 1 ժամում և 83.8 մլն դոլար