Fifty shades of grey ֆիլմի տոմսերի վաճառքը ռեկորդներ է սահմանում

12:21 • 05.02.15

Աղմկահարույց և ամենասպասված Fifty shades of grey ֆիլմի պրեմիերան կկայանա մի քանի օրից, սակայն կինոթատրոններում տոմսերի նախնական վաճառքներն արդեն սահմանում են բոլոր ռեկորդները։ Փետրվարի 4-ի տվյալներով՝ 29 երկրում, բացի ԱՄՆ-ից, արդեն վաճառվել է ավելի քան 2.75 մլն տոմս, գրում է luxlux.net-ը։

 

Այս ֆիլմի տոմսերի վաճառքի առումով առաջատար է Գերմանիան. բնակիչները գնել են արդեն ավելի քան 450.000 տոմս։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Նոր Զելանդիայում վաճառվել է ավելի քան 500.000 տոմս։

 

Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն էրոտիկ բեսթսելերի հիման վրա, որը գրվել է 2011-ին։ Այսօրվա դրությամբ գիրքը համարվում է ամենավաճառվողն աշխարհում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա փետրվարի 11-ին Բեռլինի կինոփառատոնի ընթացքում։

Fifty shades of grey ֆիլմի տոմսերի վաճառքը ռեկորդներ է սահմանում