«Սուպեր Մայք XXL» ֆիլմի պաշտոնական թրեյլերը` Չենինգ Տատումի մասնակցությամբ (տեսանյութ)

23:12 • 05.02.15

Համացանցում հայտնվել է «Սուպեր Մայք XXL» կատակերգության նոր պաշտոնական թրեյլերը, որը նկարահանել է Warner Bros ընկերությունը: Կինոնկարը շարունակությունն է 2012-ի ամենահաջողված ֆիլմերից մեկի, որը պամում է ֆլորիդացի պրոֆեսիոնալ մերկապարողների մասին:


Ինչպես գրում է Корреспондент-ը` տեսահոլովակի մեծ մասում պատկերվում է գլխավոր դերակատար Չենինգ Տատումը, ում հերոսը, սցենարի համաձայն, դադարել է մերկապարով զբաղվել, սակայն ստիպված է վերադառնալ այդ մասնագիտությանը և անգամ մեկնել միջազգային մրցույթի:



«Սուպեր Մայք» առաջին ֆիլմը` 7 մլն դոլար բյուջեով, 2012-ին հավաքել էր 167 մլն դոլար: Երկու ֆիլմն էլ մասամբ նկարահանվել են Չենինգ Տատումի հետ կատարված  իրական իրադարձությունների հիման վրա, ով 19 տարեկանում որպես մերկապարող աշխատել է Ֆլորիդայում:

 

«Սուպեր Մայք XXL» ֆիլմի պաշտոնական թրեյլերը` Չենինգ Տատումի մասնակցությամբ (տեսանյութ)