10.000.000 եվրո. Ալեն Դելոնին պատկանած Ferrari-ն կհանվի աճուրդի (լուսանկար)
Այսօր` փետրվարի 6-ին, Փարիզում կկայանա Bugatti, Hispano-Suiza, Talbot-Lago, Panhard et Levassor, Maserati, Ferrari, Delahaye, Delage հեղինակավոր մեքենաշինական բրենդների ռետրոմեքենանրի ցուցադրությունը, որի շրջանակներում կկազմակերպվի աճուրդ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, աճուրդի հանվելիք ամենաուշագրավ նմուշներից է Ferrari 250 GT SWB California Spider մեքենան, որն անցած դարի 60-ական թվականներին պատկանել է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին:
«Մեքենան իսկական գանձ է: Բոլորը կարծում էին, թե այն վաճառվել է, ու դրա հետքերն անհնար է գտնել: Նմուշը գնահատվել է 10-12 մլն դոլար»,- ասել է աճուրդի կազմակերպչի ներկայացուցիչ Պիեռ Նովիկոֆը:











