Աստղերը` «Բեռլինալե- 2015» կինոփառատոնի բացմանը (լուսանկաներ)

11:51 • 06.02.15

Գերմանիայի մայրաքաղաքը 65-րդ անգամ հյուրընկալել է ավանդական «Բեռլինալե» կինոփառատոնի հյուրերին, ովքեր ըստ հավուր պատշաճի են նախապատրաստվել այս միջոցառմանը:

 

Ինչպես նշում է tatler.ru-ն,  կարմիր գորգով անցել են կինոաշխարհի մի շարք հայտնի անուններ, որոնց թվում են Ժուլիետ Բինոշը, Օլգա Կուրիլենկոն, Ջեյմս Ֆրանկոն, Օդրի Տոտուն, ինչպես նաև սուպերմոդել Թոնի Գարնը:

 

Աղբյուրը հավելում է, որ իր կարևորությամբ 3-րդ եվրոպական կինոփառատոնի այս տարվա ծրագիրն այնպիսին է, որ կհետաքրքրի անգամ ինտելեկտուալ կինոն չնախընտրողներին: Կազմակերպիչները պատրաստվում են ցույց տալ «Մոխրոտը» և «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմերը:

 

Մրցութային ծրագիրը կբացի Բինոշի մասնակցությամբ «Ոչ մեկին պետք չէ գիշերը» դրաման: Հայտնի է, որ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին:

 

Օլգա Կուրիլենկո

 

 

Թոնի Գարն

 

 

Ջեյմս Ֆրանկո

 

 

Ժուլյետ Բինոշ

 

 

Օդրի Տոտու

 

 

 

 

 

 

 

 

Աստղերը` «Բեռլինալե- 2015» կինոփառատոնի բացմանը (լուսանկաներ)