70 տարի առաջ՝ այս օրը, ծնվել է հայտնի ճամայկացի երաժիշտ Բոբ Մառլին (լուսանկարներ, տեսանյութ)
1945 թվականի փետրվարի 6-ինԿարիբյան ավազանի Ճամայկա կղզու Նայն-Մայլ գյուղակում է ծնվել Բոբ Մառլին (Ռոբերտ Նեստա Մառլի), մարդ, ում այսօր երաժշտասեր աշխարհը ճանաչում է որպես հայնրահայտ ռեգգի կատարող ռաստաֆարիական շարժման առաջնորդ:
ճամայկացի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլիի միջազգային հաջողության շնորհիվ ռեգգի երաժշտությունը ձեռք է բերել լայն ժողովրդականություն նաև Ճամայկայից դուրս: Մառլիի սոլո կարիերան մեծ հաջողություն գրանցեց Exodus ալբոմի թողարկմամբ, որի շնորհիվ նա դարձավ ժամանակի ամենահայտնի երաժիշտներից մեկը, ում ձայնասկավառակները վաճավում են 75 մլն օրինակով: Բոբ Մառլիի ծննդյան 70-ամյակի առթիվ Bigpicture.ru-ն ֆոտոշարք է կազմել` ի հիշատակ շատերի կողմից կուռք համարվող երաժշտի:















