Թուրքիան կրկին կմասնակցի «Եվրատեսիլ» մրցույթին

15:15 • 06.02.15

2013 թվականին քվեարկության կարգի փոփոխությունը քննադատելուց հետո Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ հրաժարվում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին հետագա մասնակցությունից:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, Եվրոպայի հեռարձակողների միության ներողությունից և TRT-ի պահանջների մեծ մասը կատարելուց հետո, Թուրքիան փոխել է որոշումը և կմասնակցի «Եվրատեսիլ- 2015»-ին:

 

TRT-ի գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքան նշել է, թե իրենց դժգոհությունը միայն քվեարկությամբ չէր պայմանավորված. եղել են նաև բարոյական կողմին առնչվող հարցեր:

 

Նա նաև հիշեցրել է, թե Իտալիայի, Ռումինիայի նման երկրներն էլ քննադատությամբ էին մոտեցել, Բուլղարիան էլ քննարկել էր հրաժարվելու հարցը:

 

Թուրքիան կրկին կմասնակցի «Եվրատեսիլ» մրցույթին