Գոգենի «Ե՞րբ ես ամուսնանալու» կտավը վաճառվել է 300 մլն դոլարով

10:13 • 06.02.15

Պոլ Գոգենի «Նաֆեա Ֆաա Իպոիպո» կտավը («Ե՞րբ ես դու ամուսնանալու») վաճառվել է 300 մլն դոլարով, գրում է Лента-ն։

 

Շվեյցարացի հավաքորդ Ռուդոլֆ Շտեխելինը, ում հավաքածուում է գտնվել այս կտավը, հաստատել է վաճառքի փաստը։ Կտավը վաճառվել է Qatar Museums կազմակերպությանը, որը զբաղվում է էմիրության թանգարանների համար արվեստի աշխատանքներ գնելով։ Նրանց համաձայն՝ նկարը, հավանաբար, գեղարվեստի աշխարհում ամենաթանկ ստեղծագործությունն է։

 

1892-ին արված կտավը գտնվել է Շվեյցարիայի Բազել քաղաքի Գեղեցիկ արվեստների թանգարանում  մոտ 50 տարի։ Քաղաքապետ Գայ Մորինի խոսքով՝ դա մեծ կորուստ է Բազելի համար։

 

Նոր սեփականատերերը կտավը ձեռք բերելու թույլտվություն կստանան միայն 2016թ. սկզբին` Մադրիդում և Վաշինգտոնում ցուցադրությունից հետո:

Գոգենի «Ե՞րբ ես ամուսնանալու» կտավը վաճառվել է 300 մլն դոլարով