Մալայզիացի արվեստագետը 20 000 թեյի փաթեթից «կտավ» է ստեղծել (լուսանկարներ)

09:00 • 06.02.15

Մալայզիացի արվեստագետ Հոնգ Յին, ով նաև հայտնի է Ռեդ անունով, գեղեցիկ աշխատանքներ է պատրաստում թեյի փաթեթներից, գրում է oddstuddmagazine.com-ը:

 

Լուսանկարներում ներկայացված նրա աշխատանքներից մեկը կոչվում է «Տեհ Տարիկ տղամարդը», որտեղ պատկերված է մի տղամարդ, ով թեյ է լցնում, ինչը վարպետություն է պահանջում:

 

Նա իր 3.2 մետրանոց կտավը ստեղծելու համար օգտագործել է 20 000 թեյի փաթեթ: Արվեստագետից պահանջվել է 2 ամիս այն ավարտին հասցնելու համար:

 

Ռեդի վարպետությունը հիմնականում նրանում է, որ նա ամեն թեյի փաթեթ թրջում է տարբեր ջերմաստիճաններում՝ համապատասխան երանգը կամ գույնը ստանալու համար: 

red-hong-yi-layers-20000-teabags-teh-tar1

red-hong-yi-layers-20000-teabags-teh-tar2

red-hong-yi-layers-20000-teabags-teh-tar3

red-hong-yi-layers-20000-teabags-teh-tar4red-hong-yi-layers-20000-teabags-teh-tar5

red-hong-yi-layers-20000-teabags-teh-tar6

Մալայզիացի արվեստագետը 20 000 թեյի փաթեթից «կտավ» է ստեղծել (լուսանկարներ)