Բրիտանացին թողել է աշխատանքն ու տունը և դարձել կայծակների «որսորդ». լուսանկարներ
Daily Mail-ը ներկայացրել է բրիտանացի Օլիվեր Քեյի զարմանալի հետաքրքիր պամությունը:
Տասը տարի առաջ Քեյը թողել է իր աշխատանքը Մեծ Բրիտանիայում և հենց Մեծ Բրիտանիան, հաստատվել Ավստրալիայում՝ Փերթ քաղաքում: Այնտեղ նա նոր կյանք է սկսել, որում նրա կարգավիճակը փոթորիկների ու ամպրոպների «որսորդ» է:
Հիմնական աշխատանքը հանքարդյունաբերական ընկերությունում է, սակայն հանգստյան օրերին նա իր լուսանկարչական սարքով «որսում է» բնության երևույթները: Ասում է, որ սիրում է փոթորիկներ լուսանկարել՝ դրանց անկանխատեսելիության և եզակիության համար:
Անցած շաբաթ նա թարմ աշխատանքներ է ներկայացրել:





















