Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Երկրորդ աշխարհամարտի մասին ֆիլմի գլխավոր հերոսին
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը համաձայնել է մարմնավորել «Ինդիանապոլիս. քաջության պատմություն» (USS Indianapolis: Men of Courage) ֆիլմի գլխավոր հերոսին:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Variety-ին հղումով, կինոնկարի հիմքում Երկրորդ աշխարհամարտի իրական իրադարձություններն են: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Մարիո վան Փիբլզը:
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է սկսել այս տարվա հունիսի 10-ին: Քեյջը կմարմնավորի «Ինդիանապոլիս» ռազմանավի կապիտան Չարլզ Բաթլեր Մաքվեյի դերը:
Ֆիլմի պրեմիերան նախանշված է 2016-ի մայիսին:










