Թե ինչ են կրում տարբեր երկրների հարսնացուները. լուսանկարներ
Հարսնացուի գլխաշորի զարդարանքը հնում սրբազան իմաստ ուներ, որը պետք է պաշտպաներ աղջկան չար աչքից ու խանդոտ հակառակորդուհիներից: Թեև հարսի գլուխը քողով ծածկելու ավանդույթը գործում է նաև 21-րդ դարում, այն դարերի ընթացքում կորցրել է իր ծիսական իմաստը: Այս մասին գրում է Bigpicture.ru-ն և ներկայացնում հարսանեկան զարդարանքներ, որոնք տարբեր ժամանակներ կրել են տարբեր ազգերի հարսնացուները:
Նորվեգիա` թագ
Նորվեգիայում քողի փոխարեն հարսնացուները թագ են կրում, որը պատրաստվում է արծաթից կամ պողպատից և զարդարվում է շղթաներով ու զնգուլակներով: Համարվում է, որ զանգակների ձայնը վանում է չար ոգիներին:


Հարավաֆրիկյան Հանրապետություն` գլխարկ-ճոճաձող
Զուլուսի ցեղի հարսնացուները հարսանիքի օրը կիսով չափ մերկանում են, հագուստից մնում է կիսաշրջազգեստը, և ուլունքներն ու գլխարկը:


Գերմանիա`պսակ
Մինչև 19-րդ դարի վերջը Գերմանիայում հարսնացուի գլուխը զարդարում էին կանաչ տերևներից ու ծաղիկներից պատրաստված ծաղկեպսակները:

Ղազախստան` ֆես
Ղազախ հարսնացուի հանդերձի կարևոր մասը համարվում է երկարավուն գլխարկը, որը ազգային տարազի մաս է կազմում, և որի բարձրությունը հասնում է 70 սմ-ի:


Բուլղարիա` կարմիր քող
Մուսուլման բուլղարների հարսանեկան արարողությունը տարբերվում է ծիսակարգով: Նրանք ամուսնանում են բացառապես միայն ձմռանը: Զարդարված հարսնացուն դանդաղ դուրս է գալիս հյուրերի առաջ: Աղջկա դեմքը պատված է լինում սպիտակ կավի հաստ շերտով` ներկված վառ գույնի զարդանախշերով:



Եմեն` կախոցներով գլխակապ
Եմենյան հարսնացուին պատում են այնքան արծաթով ու զարդարանքներով, որքան նա կարող է կրել և չընկնել: Համարվում է, որ ինչքան շատ լինի արծաթը, այնքան հաջող կլինի ամուսնությունը:





Թուրքմենստան` խմորից սաղավարտ
Հարսնացուի հանդերձում ամենակոլորիտային տարրը գլխակապն է, որը հասնում է 30 սմ բարձրության: Հնում պտղաբերության աստվածուհուն նվիրված ծեսեր էին կատարվում, որի ժամանակ էլ գլխակապի կարկասը պատրաստում էին մի քանի շերտ կտորներից, որոնք միմյանց միացվում էին խմորով, ապա զարդարում տարատեսակ ուլունքներով ու մետաքսով:












