Իրինա Դուբցովան տեսաուղերձով դիմել է ադրբեջանցիներին` հայտարարելով առաջիկա համերգի մասին (տեսանյութ)
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հայտնի ռուս երգչուհի Իրինա Դուբցովան Բաքվի իր երկրպագուների համար տեսաուղերձ է պատրաստել, տեղեկացնում է Известия.az-ը:
Նշենք, որ հունվարի 30-ին նա պետք է համերգով հանդես գար Հեյդար Ալիևի անվան համերգասրահում, սակայն «Շերեմետևո» օդանավակայանում Բաքու թռիչքից առաջ ուշաթափվել էր:
Դրանից հետո նրան հոսպիտալացրել էին:
Երգչուհու համերգը Բաքվում կկայանա փետրվարի 13-ին:










