Ո'չ թե Հայաստանը, այլ` Թուրքիան կարող է Արարատ լեռը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել. Վ. Կաժոյան

22:04 • 07.02.15

Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության` ո'չ թե Հայաստանը, այլ` Թուրքիան կարող է  Արարատ լեռը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել:Այս մասին  Tert.am –ին ասաց Հայաստանի՝ ՅՈՒՆՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար  Վահրամ Կաժոյանը՝ անդրադառնալով «Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկին:



«Մենք պատասխանել ենք, որ գրանցման համար երկու չափանիշ կա.նախ` Արարատը ոչ նյութական չէ, Արարատը  կարող է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես այլ բնական հուշաձաններ՝ լեռներ, ջրվեժներ և այլն: Բայց համաձայն այդ կանոնադրության՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր տարածքում գտնվող հուշարձանների, իր տարածքում գործող մշակութային արժեքների գրանցման հայտ»,- ներկայացրեց Վահրամ Կաժոյանը:
Նա հստակեցրեց. «Այսինքն՝ Արարատը կարող է գրանցել Թուրքիան, և սա խնդիր է»:



Հիշեցնենք, որ  ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին  Զարուհի Փոստանջյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց Արարատ լեռը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգություն  ճանաչելու  վերաբերյալ և ասաց, որ  այս հարցի հետ կապված  պատասխան ստացել է, բայց այն իրեն չի բավարարում:



«Երբ հռչակվեց համայն հայության հռչակագիրը, այս համատեքստում առավել ևս ՀՀ Կառավարությունը պետք է մեր իրավունքներին սատար կանգնի և հետապնդի այս հարցը»,-հայտարարեց  Զարուհի Փոստանջյանը:

 

Ո'չ թե Հայաստանը, այլ` Թուրքիան կարող է Արարատ լեռը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել. Վ. Կաժոյան