Բեռլինալեի մրցութային ցուցադրությունը բացել է իրանցի կինոռեժիսորի «Տաքսի» ֆիլմը
Բեռլինի 65-րդ կինոփառատոնի մրցութային ցուցադրությունն ուրբաթ բացվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի ֆիլմով, գրում է Interfax.ru-ն:
«Տաքսի» ֆիլմում Փանահին խաղացել է գլխավոր դերում: Իշխանություններին քննադատելու համար նա Իրանում դատապարտվել է 6 տարով:
Բացի այդ` նրան արգելված է 20 տարվա ընթացքում մեկնել Իրանից և ֆիլմ նկարահանել: Այնուամենայնիվ, սա արդեն նրա երրորդ ֆիլմն է` դատապարտված լինելով հանդերձ:
Նախօրեին Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկն ասել է, որ նա հրավիրելու է ռեժիսորին մասնակցելու փառատոնին այնքան ժամանակ, մինչև նրան ազատ արձակեն:
Բեռլինի կինոփառատոնն ամենամյա միջազգային փառատոն է, որն անցկացվում է 1951 թվականից։ Այս տարի այն կտևի մինչև փետրվարի 15-ը:










