«Լավագույնը մեր Գուսանին». համերգ–ակցիա` Գուսան Հայկազունին օգնելու նպատակով
Փետրվարի 26-ին՝ ժամը 19:00–ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Լավագույնը մեր Գուսանին» խորագրով համերգ–ակցիա, որից ստացված հասույթը կտրամադրվի հայտնի Գուսան Հայկազունին, ով առողջական խնդիրներ ունի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), ով հիշեցրեց, որ գուսան Հայկազունը հեղինակել է Արցախի ազատագրական պայքարն անցած ու այդ պայքարի ճանապարհին ծնված մի շարք հայտնի երգեր, ինչպիսիք են օրինակ՝
«Հայեր, միացեք», «Պատերազմ ենք գնում», «Գետաշեն», «Մոնթե Մելքոնյան», «Լավագույն տղերքը մենք ենք» երգերը:
«Այժմ էլ մենք ենք մեր համերգով ասում՝ «Հայեր, միացեք», որպեսզի աջակցենք մեր սիրելի Գուսան Հայկազունին»,- ասաց նա և նշեց, որ «Լավագույնը մեր Գուսանին» համերգ–ակցիային մասնակցելու են բոլորի կողմից սիրված և հայտնի երգիչ–երգչուհիներ, երգի–պարի խմբեր։
«Համերգի ընթացքում հնչելու են միայն ազգային, հայրենասիրական երգեր։
Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է գուսան Հայկազունին»,- ասաց նա և նշեց, որ նրա աջակցելու համար «Անելիք» բանկում բացված է նաև հաշվեհամար՝ Գագիկ Նազարյանի անունով։
11805003430500 ՀՀ դրամ
11805003430501 ԱՄՆ դոլար










